ՆԱԽԱԾԻ ՄԱՍԻՆ
Հարգելի այցելու, մենք ուրախ ենք ողջունել Ձեզ agromarket.am կայքում և Ձեզ ենք ներկայացնում մի նախագիծ, որը ստեղծվել է Հ.Հ. գյուղատնտեսության ոլորտում գործող, արտադրող, վերամշակող, սելեկցիոն, տոհմային, ներմուծող և այլ ընկերությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարող գյուղացիական տնտեսությունների գործունեությունը լուսաբանելու նպատակով: Մենք գիտենք ագրարային ոլորտում առկա բոլոր դժվարությունների մասին, որոնց մեջ կարևորներից գյուղացիական, ինչու չէ նաև գյուղատնտեսական խոշոր ընկերությունների թերտեղեկացվածությունն է շուկայի (առաջարկի-պահանջարկի) վերաբերյալ, որի պատճառով էլ վերջիններս հնարավորություն չեն ունենում ճիշտ կանխատեսումներ անել և երբեմն նույնիսկ ցավալիորեն սխալվում են: Հենց այս մտահոգությունից էլ ծնունդ առավ ծրագրի իրականացման գաղափարը, և հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ դժվարությունները, հենց այս ոլորտում, նախագծի գործունեության կայացման հետ կապված, մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր բոլոր կարծիքներն ու առաջարկությունները, և վստահ ենք, որ նման համագործակցության արդյունքում կայքը օր - օրի դառնալու է ավելի հետաքրքիր, ճկուն, մատչելի և դիպուկ: Ի նկատի ունենալով, որ գյուղատնտեսությունը ընդհանրապես բազմաբնույթ է, փորձել ենք կայքում, հնարավորինս ներառել բոլոր ոլորտները իրենց մանրամասներով, և կայքը հետևողականորեն կատարելագործելով, մենք փորձելու ենք այն դարձնել որպես գյուղացիական տնտեսությունների և ընդհանրապես բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար, տեղեկատվությունների փոխանակության անփոխարինելի աղբյուր: Բացի այդ կայքի միջոցով կփորցենք ներկայացնել, գյուղ ոլորտի բոլոր նորությունները, կառաջարկենք ֆորում, գործարար առաջարկներ, կծանոթացնենք նոր տեխնոլոգիաների կիրառմանը, կտրամադրենք ագրոտեխնիկայի կիրառման կանոններ, գիտական վերլուծություններ, աղյուսակներ և այլն, որոնց միջոցով ևս կփորձենք լրացնել ագրային ոլորտի տեղեկատվական դաշտի բացը:
Ծրագրի պատրաստումը և գործարկումը վստահելով նշված ոլորտում փորձ ունեցող և հեղինակություն վայելող կազմակերպությունների փորձել ենք կայքը իր լուծումներով և հնարավորություններով հնարավորինս հարմար և մատչելի դարձնել այցելուների համար և սիրով ներկայացնում ենք այն հայերեն լեզվով:
հարգանքներով argomarket.am - ի թիմ
Այս հարթակում նախատեսվում է տեղադրել հարցազրույցներ գյուղ.ոլորտի հեղինակավոր եւ փորձառու ներկայացուցիչների հետ:Առաջարկների դեպքում զանգահարեք 077 11 75 27 հեռախոսահամարով, կամ գրեք www.agroportal@mail.ru էլ-փոստի հասցեին: